interlink
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Ինտերնետ
    • Հեռուստատեսություն
    • Ինտերնետ և Հեռուստատեսություն
  • Օգնություն
  • Սակագներ
  • Հաշվետվություն
  • Կարիերա
  • Կապ
Օգնություն
Եթե չեք գտնում Ձեր հարցի պատասխանը զանգահարեք 010 20-33-61 կամ 095/096/099 20-33-66
Հարց-պատասխան
Փոխել եմ համակարգիչը կամ ցանցային քարտը, ավելացրել կամ փոխել եմ Wi-Fi ուղղորդիչը (Wi-Fi router) կամ ուղղորդիչը՝ (router) և չունեմ ինտերնետ կապ: Ի՞նչ կարող եմ անել:

Զանգահարեք «Ինտերլինկ» ՍՊԸ և մեր մասնագետներն աշխատանքային ժամերի ընթացքում (10:00-22:00, երկուշաբթի-կիրակի) կկարգավորեն Ձեր կապի հետ կապված խնդիրը:

Ի՞նչ է Wi-Fi-ը և ինչի՞ համար է այն պետք:

Wi-Fi - անլար կապի միջոցով ինտերնետն է: Եթե պարզ լեզվով բացատրենք, ապա Wi-Fi ուղղորդիչի նպատակն է ընդունել ինտերնետի լարային ազդանշանը և բաժանել այն մի քանի երթուղիի: Միանալով ինտերնետին Wi-Fi-ի միջոցով Ձեզ կընձեռնվի հնարավորություն օգտվել ինտերնետի բոլոր հնարավորություններից տարբեր սարքավորումների միջոցով՝ պլանշետ, սմարթֆոն, նեթբուք և այլ սարքեր, որոնք ապահովում են Wi-Fi տեխնոլոգիա։ Շնորհիվ Wi-Fi-ի, դուք կարող եք ազատ շարժվել բնակարանում և մնալ ցանցում։ Կարող եք անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ միացնել ինտերնետին՝ առանց անհարմար լարերի։

Ինչպե՞ս կարող եմ ստուգել ինտերնետ կապի արագությունը:

Կարող եք ստուգել այստեղ:

Ի՞նչ սարքավորման միջոցով է կատարվում IP հեռուստատեսության միացումը և ինչպիսի՞ հեռուստացույցի կարող եք միացնել IPTV ծառայությունը:

«Ինտերլինկ» IPTV –ին միացնում են IPTV box և WiFi սարքավորումներով: IPTV ծառայությունը հասանելի է բոլոր հեռուստացույցներին և մեր IPTV box–ը կարող ենք տեղադրել բոլոր՝ հին և նոր հեռուստացույցներին:

Արդյո՞ք հնարավոր է 1 STB-ով (հեռուստատեսային սարքավորումով) 2 հեռուստացույց միացնել:

Ոչ, միայն մեկ հեռուստացույց:

«Ваша приставка отключена. Свяжитесь с провайдером». Ինչո՞ւ է իմ հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Հիմնականում բաժանորդի հաշվին գումար չլինելու պատճառով. վերալիցքավորելու և անջատել միացնելու դեպքում այն կկարգավորվի: Կան նաև բացառություններ, երբ այն լինում է ինչ-որ տեխնիկական խնդրի հետևանք, որը շատ արագ կարգավորվում է:

«ошибка загрузки страницы». Ինչո՞ւ է իմ հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Նշանակում է ինտերնետ չկա: Կարող եք անջատել-միացնել WiFi-ը, TV-Box-ը կամ զանգահարել օպերատորներին:

«нет сигнала». Ինչո՞ւ է իմ հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Նշանակում է, որ TV-Box-ը վահանակից անջատված է, հարկավոր է կարմիր սեղմակով միացնել:

Եթե ալիքները «սևանում» է, բայց ցանկը կա:

Նշանակում է, որ անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:

«нет сигнала» կամ «սև» էկրան:

Ինչպես գիտեք, տարբեր են հեռուստացույցների մոդելները, տարբեր են նաև ֆունկցիաներն ու ռեժիմները և եթե հեռուստացույցի վահանակի ռեժիմը խախտված է, ապա պետք է դնել Ձեր հեռուստացույցին համապատասխան՝ AV, AV1, input, HDMI և այլն:

Եթե ալիքների ցանկը չկա:

Նշանակում է, որ անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:

Եթե պատկերը կա, ձայնը՝ ոչ:

RCA (տյուլպանը) պետք է փոխել HDMI մալուխի, ապա պետք է մենյուի մեջ գտնել «настройки» բաժինը և «Звук», այնուհետև Режим «стерео» «моно» կամ «стерео» և սեղմել ok կոճակը:

Ինչպե՞ս է կատարվում լրացուցիչ օրերի վերահաշվարկը՝ Ինտերնետ-մատակարարի պատճառով ինտերնետ կապ չունենելու դեպքում:

Օպերատորը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման հետ կապված միայն այն սխալների և անսարքությունների համար, որոնք գտնվում են իր պատասխանատվության ու վերահսկողության ներքո: Օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր չօգտագործված օրվա համար փոխհատուցել ինտերնետ կապով: Բայց Բաժանորդի կողմից որևէ անսարքության վերաբերյալ Օպերատորին անհապաղ չհայտնելու կամ ուշ հայտնելու դեպքում, Օպերատորը պատասխանատվություն չի կրում տեղեկացվելուն նախորդող ժամանակահատվածի համար:

Ինչպե՞ս է հաշվարկվում 1/մեկ ամսյա վճարման ժամանակահատվածը:

Միացման օրվանից համակարգը ավտոմատ կերպով հաշվում է օրացուցային մեկ ամիս:

Տեխնիկական խնդիրների դեպքում զանգահարել
010 20-33-61 Կոնտակտներ